Սովորողի անհատական պլան

Անուն․Ազգանուն – Հովհաննիսյան Մհեր

Դպրոց․Դասարան – Արևմտյան դպրոց 3.1 դասարան

Երկարօրյա ծառայություն – օգտվում եմ

Երթուղու համար և նշեք միակողմանի թե երկկողմանի (ինչպես եմ գալիս դպրոց)– 36 համար, միակողմանի

Տանը լրացուցիչ աշխատանքներ անում եք, թե ոչ – ոչ

Ընտրության գործունեության խումբ – կերպարվեստ

Լրացուցիչ խմբակներ – չեմ հաճախում

Ելք ստուգատես 1–ն շաբաթ

Ներկայացրո՛ւ ուսումնական բլոգիդ հղումը։

Իմ բլոգ
Ո՞ր թվականից ես սպասարկում բլոգդ։ Ներկայացրո՛ւ բլոգումդ հրապարակված առաջին նյութը՝ հղումը դնելով ներկայացված վերնագրի վրա։

Ահա և իմ առաջին բլոգի նյութը
Գրի՛ր, թե բլոգն ինչ բաժիններ ունի։ անգլերեն, ռուսերեն, Մայրենի 4–1, Մաթեմատիկա, Հայրենագիտություն 4–1, Հորինուկներ, օնլային բառարան, Իմ գիրք
Բլոգումդ առկա բաժիններից ո՞րն ես ամենաքիչը սպասարկում, ինչո՞ւ:

՛՛Ես և շրջակա միջավայրը՛՛, քանի որ էլ չեմ օգտագործում:
Ո՞ր բաժինն ես ամենից հաճախ սպասարկում։ Կցի՛ր հղումը։

Ես և շրջակա միջավայրը
Ո՞ւմ բլոգից (բլոգներից) ես առավել հաճախ օգտվում։ Նշի՛ր պատճառը։ Ո՞ւմ բլոգն ես հավանում (եթե այդպիսին կա) նշի՛ր պատճառը: Չեմ օգտվում:
Ներկայացրո՛ւ ծնողներիցդ մեկի վերաբերմունքը բլոգիդ և բլոգային ուսուցման վերաբերյալ: Այս աշխատանքը կարող ես ներկայացնել ռադիոհարցազրույցի կամ տեսանյութի տեսքով։

https://w.soundcloud.com/player/?visual=true&url=https%3A%2F%2Fapi.soundcloud.com%2Ftracks%2F1815978873&show_artwork=true&maxheight=340&maxwidth=600

1․Լրացրու ինքնաստուգման այս թերթիկը
2․ Կատարիր առաջին շաբաթվա ամփոփում․ երկուշաբթիից մինչև հինգշաբթի բոլոր աշխատանքները հավաքիր մեկ հղման տակ և հրապարակիր Ելքի ստուգատես 1-ին շաբաթ անունով, լինքն ուղարկիր ինձ։

Աշխատաթերթ

Որևէ ձայնավորի և յ կիսաձայնի արտասանական զուգակցումը կոչվում է
երկհնչյուն։ Ժամանակակից արևելահայերենի երկհնչյուններն են՝
այ — լայն, վայր յա — դայակ, եղյամ
ույ — նույն, լույս յու — սյուն, նյութ
էյ (եյ) — թեյ, սեյսմիկ յէ (յե) — երազ, հայելի
օյ (ոյ) — խոյ, Նոյ յօ (յո) — արդյոք, յոթ
յի — տղայի, խաղայի յը — հայը, բայը։

Առաջադրանք

1. Դո՛ւրս գրել այն բառերն ու բառաձևերը, որոնցում երկհնչյուն
կա, և ընդգծե՛լ երկհնչյունը:

  • Գարունդ հայերեն է գալիս,
    Ձյուներդ հայերեն են լալիս….
  • Լույսը յոթ անգամ չեմուչում արեց,
    Յոթ թռչուն պոկվեց յոթ բարդու ճյուղից…
  • Հայաստան ասելիս այտերս այրվում են,
    Հայաստան ասելիս ծնկներս ծալվում են,
    Չգիտեմ՝ ինչո՞ւ է այդպես։
  • Ծանր նստել է քարափը ձորում,
    Հյուրընկալ տերը մանկության ձորի։
  • Ամպե՛ր, արծիվնե՛ր, կաքավնե՛ր համեստ
    Եվ թափառական ուլե՛ր քարայծի,
    Մի՛ չարաշահեք բարությունը մեծ
    Ու համբերությունն այս մեծ քարափի։
    Թողե՛ք՝ նա մի քիչ ինքն իր հետ մնա,
    Իր ներսը նայի, և ով իմանա,
    Գուցե թե սրտից մի աղբյուր հանի
    Կամ թե այնպիսի մի հարստություն,
    Որ ուրիշ քարափ աշխարհում չունի։
  • 2.Արտագրե՛լ՝ լրացնելով երկհնչյունները։
    Առավոտյան, ծովեզր, այծյամ, արդյոք, մատյան, առյուծ, բազմամ….,
    ստորոգյալ, լուսնյակ, կորյուն, եղյամ, սայթաքել, կայսր, եռամսյակ, լռակյաց, գործունյա, դղյակ, ծննդյան, կղզյակ, մշակույթ, անասնաբույժ, մեղվաբույծ,
    համբույր, եղջուր, թեյաման, սառուցյալ, նյութ, ձյութ, կույտ, շաբաթօրյակ,
    հույսն։
    3.Դո՛ւրս գրել այն բառերը, որոնցում մեկից ավելի
    երկհնչյուն կա։
    Արտաժամյա, պայթյուն, հայություն, օտարերկրյա, գյուղական, միջանկյալ,
    մայրություն, այժմյան, մագաղաթյա, ներքոհիշյալ, կայունություն, արքայորդի,
    հարյուրամյա, լայնություն, հարաբերյալ, վայրագություն, գրաբարյան, մետաքսյա,
    յուրային։
    4. Որոշե՛լ տրված բառերից յուրաքանչյուրի ձայնավորների
    ու բաղաձայնների քանակը։
    Ակունք ձ. 2 բ. 3, բարձունք ձ. 2 բ. 5, խճանկար ձ. 2 բ. 5, անդունդ ձ. 2 բ. 4, հրաժեշտ ձ. 1 բ. 6, պայթյուն ձ. 2 բ. 5, դաստիարակ ձ. 4.
  • բ. 5,
    մանրէ ձ. 2 բ. 3, սրբատաշ ձ. 2, 5, հյուլե ձ. 1 բ. 4 , անընդհատ ձ. 3 բ. 5, սրընթաց ձ. 2 բ. 5, մերթընդմերթ ձ. 1 բ. 10, մտավոր ձ. 1 բ. 5,
    դազգահ ձ. 2 բ. 4:
  • 5.  Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով յա, իա, եա։
    Հեքյաաթ, ակացյա, բամյա, այծյամ, էներգիա, Անդրեաս, եղյամ,
    էքսկուրսիա, խավյար, կղզյակ, Սուքիաս, կրիա, միլյարդ, վայրկյան, Բենյամին,
    մումյա, Սիսյան, փասյան, միմյանց, Արաքսյա, դաստիարակ, լյարդ, քիմյա,
    օվկյանոս, անցյալ, Ազարյա, Անանյա, Եղյա, Եղյազար, Երեմյա, հեծյալ,
    Զաքարյա, Մարյամ, Ամալյա, Օֆելյա։
    6.  Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով յո, իո, եո։
    Ամբիոն, աքսիոմ, բրաբյոն, լեգ…., հետ….տն, արդ….ք, մարմար….ն,
    թ….րեմ, մեդալ….ն, միլ….ն, ակորդ….ն, չեմպ….ն, պանս….նատ, Սրապ….ն,
    տրիլ….ն, օր….րդ ավիաց….ն, ինդուկց….ն, ամ….բա, քամել….ն։
    7. Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության գրելով յ տառը։
    Կայուն, հայելի, Միքայել, զրոյական, էյություն, նայել, վայելել,
    գայիսոն, է….ակ, ատամնաբույժ, Ռաֆայել, միյայն, պո….եմ, պո….ետ,
    միյասին, հիյանալ, թեյել, խնայել, հիյանալ, որդիյական

Լեզվական կարողություններ և հմտություններ Գրավոր խոսքին և ստեղծագործական մտածողությանն ուղղված առաջադրանքներ

1․Տեքստը գրավոր պատմի՛ր որևէ հերոսի անունից։
Կարդա՛ Հ․ Թումանյանի <Անհաղթ աքլորը > հեքիաթը և փորձի՛ր պատմել այն հերոսներից մեկի անունից։

Քեզ հետաքրքրող թեմայի շուրջ 3-5 ր․ տևողությամբ փոքրիկ տեսանյութ պատրաստի՛ր և հրապաարակի՛ր։
Առաջարկվող թեմաներ՝

«Իմ նախասիրությունները», «Իմ հոբբին» կամ «Ես․․․ եմ»
«Ընթերցանությունն իմ կյանքում> կամ «Ընթերցում ու առաջարկում եմ ընթերցել», «Իմ գրադարանը»
«Իմ բնակավայրը», «Իմ դպրոցը», կամ «Աշխարհի իմ փոքրիկ անկյունը»

Այլ թեմաներ սովորողի անհատական ընտրությամբ։

Տեքստային աշխատանք
Ստուգատեսային նախագծից/ներքևում է տեղադրված/ ընտրի՛ր որևէ տեքստային աշխատանքի տարբերակ և կատարի՛ր առաջադրանքները։ Չմոռանա՛ս աշխատանքդ հրապարակել բլոգումդ։

1․Լրացրու ինքնաստուգման այս թերթիկը
2․ Կատարիր առաջին շաբաթվա ամփոփում․ երկուշաբթիից մինչև հինգշաբթի բոլոր աշխատանքները հավաքիր մեկ հղման տակ և հրապարակիր Ելքի ստուգատես 1-ին շաբաթ անունով, լինքն ուղարկիր ինձ։

Թեսթ 13

Ակսել Բակունց

Մթնաձոր


Մթնաձոր տանող միակ արահետն առաջին ձյունի հետ փակվում է. մինչև գարուն ոչ մի մարդ ոտք չի դնում անտառներում: Սակայն Մթնաձորում այժմ էլ թավուտ անտառներ կան, ուր ոչ ոք չի եղել: Ծառերն ընկնում են, փտում, ընկած ծառերի տեղ նորն է ծլում, արջերը պար են խաղում, սուլում են չոբանի պես, ոռնում են գայլերը, դունչը լուսնյակին մեկնած, վարազները ժանիքով վարում են սև հողը, աշունքվա փ□ած կաղիններ ժողովում: 
Մի ուրույն աշխարհ է Մթնաձորը, քիչ է ասել կուսական ու վայրի: Թվում է, թե այդ մոռացված մի անկյուն է այն օրերից, եր□ դեռ մարդը չկար, և բրածո դինոզավրը նույնքան ազատ էր զգում իրեն, ինչպես արջը մեր օրերում: Գուցե այդպես է եղել աշխարհն այն ժամանակ, երբ քարածուխի հսկա շերտերն են գոյացել և շերտերի վրա պահել վաղուց անհետացած բույսերի ու սողունների հետքեր: 
Հիմա էլ Մթնաձորում մուգ-կանաչ մաշկով խլեզներ կան՝ մարդու երես չտեսած, մարդուց երկյուղ չունեցող: Պառկում են քարերի վրա, արևի տակ. ժամերով կարող եք նայել, թե ինչպես է զարկում փորի մաշկը, թույլ երակի պես, կարող եք բռնել նրանց: Խլեզները Մթնաձորում մարդուց չեն փա□չում: 
Բարձր են Մթնաձորի սարերը. դրանից է, որ ամռան երկար օրերին էլ արևը մի քանի ժամ է լույս տալիս Մթնաձորի անտառներին: Եվ երբ հեռավոր հարթավայրերում արևը նոր է թեքվում դեպի արևմուտք, Մթնաձորում ստվերները թանձրանում են, սաղարթի տակ անթափանց խավար է լինում, արջերը որսի են դուրս գալիս, վարազներն իջնում են ջուր խմելու, իր որջի առաջ զիլ ոռնում է գայլը, ոռնոցը հազարբերան արձագանքով զրնգում է Մթնաձորում: 
Գիշեր է դառնում, և գիշերվա հետ որսի են ելնում Մթնաձորի բնիկները: Արջը տանձ է ուտում, իրար թաթով են տալիս, թավալգլոր են լինում չոր տերևների վրա, դարան մտնում, հենց որ զգում են վայրի խոզերի մոտենալը: Արջը գիտե վարազի ժանիքի թափը, նախահարձակ չի լինում: Եթե տկար մի խոզ ետ մնա մյուսներից, արջը թաթի մի հարվածով ճեղքում է փափուկ վիզը, մի երկու պատառ լափում, լեշը ծածկում չոր ցախով ու տերևներով, քար դնում վրան, փնթփնթալով հեռանում, մինչև լեշը հոտի: 
Եթե հանկարծ վարազները լսեն ետ մնացած խոզի ճիչը… Սրածայր թրերի պես շողշողում են ժանիքները, անշնորհք շարժումներով ար□ին մնում է բարձրանալ կաղնու վրա: Կատաղի ձիերի պես վարազները վրնջում են, ժանիքներով ակոսում կաղնու տակ, զարկում ծառի բնին: Մթնաձորի ծերունի անտառապահը մի գարունքի տեսել է վարազի կմախքը` ժանիքը մինչև արմատը խրված ծառի բնում, ծառի ճյուղի արանքում արջի սատկած քոթոթին: 

  1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դո’ւրս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:
    փ□ած–փտած

եր□–երբ

փա□չում–փաղչում

  • Տեքստում ընդգծված նախադասության մեջ պար են խաղում, բառակապակցությունը արտահայտի՛ր մեկ բառով:
  1. Տեքստից դուրս գրի՛ր տրված բառերի հականիշները.
    ա/լույս    

բ/թաց       

գ/ջահել    
դ/կենդանի

  1. Կազմի՛ր երկու նախադասություն՝ անտառ բառը օգտագործելով ուղիղ և փոխաբերական իմաստներով:
  1. Ո՞րն է ագռավի ձայն դարձվածքի ճիշտ իմաստը.

ա/գեղեցիկ ձայն
բ/բարձր ձայն

գ/ուժեղ, խլացնող ձայն

դ/կոշտ, կոպիտ ձայն

  1. Ի՞նչ էին  անում ընդգծված նախադասության մեջ.
    ա/գայլերը
    բ/վարազները
    գ/ծառերը
    դ/արջերը
  2. Տեքստում ընդգծված բառերից ստացի՛ր բայեր:
  1. Տեքստից դուրս գրի՛ր մեկ պարզ ընդարձակ նախադասություն, որի մեջ շաղկապ լինի:
  2. Տեքսում ընդգծված նախադասություններից դուրս գրիր երկու ստորոգյալ:
  3. Այն ի՞նչն է, այն ի՞նչը.
    Պոզեր ունի այծ ճէ,
    Թևեր ունի, թռչուն չէ:
                                      
  4. Տեքստը բաժանիր երկու մասի և վերնագրի՛ր:
  1. Ինչպիսի՞ աշխարհ էր Մթնաձորը:
    ա/մուգ-կանաչ
    բ/արահետներով ու բացատներով հարուստ
    գ/կուսական ու վայրի
    դ/քարածուխի  հսկա շերտերով հարուստ
  1. Ինչո՞ւ էր  արջը վախենում վարազից:
  1. Նկարագրի՛ր վարազներին:
  2. Պատմվածքում ի՞նչը քեզ դուր չեկավ:

Թեսթ 9

  Դավթի կյանքը գրեթե հրաշալի էր. նա իրենց բակում շատ ընկերներ ուներ, որոնց հետ ամեն օր,  դասերից հետո, գնում էր գնդակ խաղալու: Միայն թե Դավիթը մի մեծ խն□իր ուներ. դա նրա փոքր քույրն էր` Լիլին: Լիլին ոչ մի կերպ չէր կարողանում հասկանալ, որ Դավթին ու նրա ընկերներին բոլորովին դուր չի գալիս, որ ինքը միշտ նրանց հետ (լինել): Հենց տղաները դուրս էին գալիս բակ, Լիլին իր փոքրիկ ոտիկներով վազում էր նրանց մոտ և ուրախ-ուրախ ցատկոտելով` ասում.

  – Ես եկա˜…

  Բոլորը հոգոց էին հանում: Իրականում աղջիկը առանձնապես նեղություն չէր տալիս նրանց. շատախոս չէր, չէր նվնվում, չէր խառնվում նրանց խաղերին: Ճիշտն ասած, շատ բան չէր էլ կարող անել: Այնքան փոքրիկ էր, որ ո´չ կարող էր գնդակ խաղալ, ո´չ ծառերը մագլցել. միայն իր սև աչիկներով լուրջ նայում էր տղաներին, և ուր նրանք գնում էին, ինքն էլ նրանց հետևից գնում էր:

  Դավիթը փոր□ում էր մորը համոզել որ Լիլիին թույլ չտա իրենց հետևից գալ:

  – Ինչո՞ւ պիտի իմ քույրը միշտ մեզ հետ լինի,- հարցնում էր նա,- ինչո՞ւ Արմենի քույրը չի գալիս, Հակոբի քույրը չի գալիս:

  Մայրը ծիծաղում էր.

  – Արմենի քույրը ըն□ամենը վեց ամսական է, Հակոբը ընդհանրապես քույր չունի… Քո բա□տն այդ հարցում չի բերել:

  Մի օր Դավիթը ուզում էր տղաների հետ գնդակ խաղալ: Սկզբում նրանք մի ծանր գնդակ ունեին: Բայց մի անգամ այդ գնդակը Սարգիս քեռու պատուհանը կոտրեց: Ի˜նչ պատմության մեջ ընկան: Գնդակն էլ այլևս հետ (չստանալ): Հիմա արդեն թեթև գնդակով էին խաղում: Այդ օրը տղաները դեռ նոր էին դուրս եկել, երբ Լիլին սովորականի պես վազեց նրանց մոտ ու ասաց.

  – Ես եկա˜…

  Տղաները, ինչպես միշտ, ձևացրին, թե նրան չեն նկատում: Նրանք սկսեցին խաղալ: Տղաներից մեկը այնպես ուժգին հարվածեց գնդակին, որ այն այս անգամ էլ (ընկնել) Սարգիս քեռու բակը: Նրանք վազելով մոտեցան ցանկապատին և տեսան գնդակը խոտերի մեջ` այնքան հեռու, որ ձեռք չէր հասնի: Հակոբը փորձեց անցնել ցանկապատի ճաղերի արանքով, բայց չկարողացավ:

  – Ես չեմ կարող անցնել,- հուսահատ ասաց նա,- ցանկապատը շատ խիտ է: Եվ մեզանից ոչ մեկը չի կարող:

  Իրավիճակն անելանելի էր բոլորից շատ Դավիթն էր տխրել:

  – Այս ամենը Լիլիի պատճառով եղավ,- ասաց նա,- Տիգրանը այդքան ուժեղ խփեց գնդակին, որովհետև Լիլիի վրա էր բարկացել:

  – Մի նայե´ք Լիլիին, տեսեք, թե նա ինչ փոքրիկ է,- ասաց Արմենը, – Լիլի´, այստե´ղ արի:

  Լիլին վազելով եկավ.

  – Ես եկա˜…

  Հեշտությամբ մտնելով ճաղերի արանքից` Լիլին դուրս բերեց գնդակը ու հանձնեց հիացած տղաներին: Դավիթը հպարտությամբ նայում էր նրան, հետո ասաց.

  – Ես քեզ գնդակ խաղալ (սովորեցնել):

     1.Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:

Փոր□ում – փորձում
        խն□իր – խնդիր

  ըն□ամենը-ընդամենը

բա□տն-բախտն

2.Ի՞նչ է նշանակում մագլցել  բառը: 

  ա/արագ վազել

  բ/ծառեր տնկել

  գ/ճյուղերը կոտրել

  դ/բռնելով բարձրանալ

       3.Դուրս  գրիր  տեքստում  ընդգծված  բառերը ̀  դիմացը  գրելով  դրանց  հոմանիշները

հրաշալի- հիանալի

ցատկոտել-ցատկել

ուժգին-հզոր

բարկացել-վրդովվել

       4.Տրված  բառերից  որի՞  դիմաց  է սխալ  նշված  նրա  տեսակը.

         ա/ պատմություն  –  ածանցավոր

          բ/ շատախոս – բարդ

          գ/ սովորական –  ածանցավոր

          դ/ փոքրիկ – պարզ

      5.Տրված բառերից  յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե այն ի՞նչ խոսքի մաս է: Ո՞ր տարբերակում է սխալ նշված: 

ա/իրավիճակ – ածական

       բ/պատուհան – գոյական

       գ/որովհետև – շաղկապ

        դ/վեց – թվական

       6.Տեքստից  դուրս  գրիր եզակի  թվով  գործածված  չորս  գոյական:

քույր, լիլի, խնդիր, օր,

7.Տեքստից  դու´րս գրիր փակագծերի  մեջ  դրված բայերը և  համապատասխանեցրու´  տեքստին.

լինել- լինում է

չստանալ-չստացան

ընկնել-ընկավ

սովորեցնել-կսովորեցնեմ

8.Ո՞րն է տրված նախադասության ենթական. 

          Բայց մի անգամ այդ գնդակը Սարգիս քեռու պատուհանը կոտրեց:

ա/գնդակը

բ/Սարգիս

գ/քեռու

դ/պատուհանը

       9.Վերականգնի´ր «քանդված» առած-ասացվածքները:

Գիտունի հետ քար քաշիր,               սուտը աշխարհը կքանդի

Լեզուն չլիներ,                                      խրատն ինչ կանի չարին

Անձրևն ինչ կանի քարին,                  ագռավները աչքերը կհանեին

Մինչև ճիշտը գա,                                 անգետի հետ փլավ մի կեր

Գիտունի հետ քար քաշիր, անգետի հետ փլավ մի կեր

Լեզուն չլիներ,  ագռավները աչքերը կհանեին

Անձրևն ինչ կանի քարին,   խրատն ինչ կանի չարին

Մինչև ճիշտը գա, սուտը աշխարհը կքանդի

10.Տեքստում ընդգծված նախադասության մեջ դի՛ր բաց թողած կետադրական նշանը:

Դավիթը փորձում էր մորը համոզել, որ Լիլիին թույլ չտա իրենց հետևից գալ:

 11.Տեքստում Լիլիին նկարագրող արտահայտությունները գտի՛ր:

Լիլին ոչ մի կերպ չէր կարողանում հասկանալ

 12.Ո՞րն էր Դավթի հիմնական խնդիրը.

ա/հարևանը գնդակը հետ չէր տալիս:

բ/քույրն ամեն տեղ ուզում էր նրա հետ գնալ:

գ/ընկերը կորցրել էր Դավթի միակ գնդակը:

դ/մայրը բարկանում էր, երբ ինքը քրոջ հետ կոպիտ էր վարվում:

        13. Ուշադի՛ր կարդա տեքստի երկխոսությունները և պատասխանի՛ր տրված հարցերին.

            ա.Ի՞նչ է պատասխանում մայրը տղայի հարցին.

  1. Նրա ընկերներից ոչ մեկը քույր չունի:
  2. Ընկերների մայրերը աղջիկներին թույլ չեն տալիս բակ դուրս գալ:
  3. Նրանցից մեկը քույր չունի, իսկ մյուսինը դեռ շատ փոքր է:
  4. Լիլին իրենց բոլորովին չի խանգարում, չի նվնվում:

            բ.  Ըստ Դավթի՝ ինչո՞վ էր մեղավոր Լիլին, որ գնդակը հարևանի բակն էր ընկել: 

                 Տեքստից   ճիշտ պատասխանը դու՛րս գրիր:

– Այս ամենը Լիլիի պատճառով եղավ,- ասաց նա,- Տիգրանը այդքան ուժեղ խփեց գնդակին, որովհետև Լիլիի վրա էր բարկացել:

             14.Ինչո՞վ օգնեց փոքրիկ աղջիկը տղաներին: 

Լիլին կարողացավ հեշտությամբ ճաղերի միջով անցնել և վերադարցնել տղաներին:

            15. Ինչի՞ց ես  իմանում, որ եղբոր վերաբերմունքը Լիլիի  նկատմամբ փոխվեց:

որովհետև նա ասում էր Լիլին գնա բայց հետո ասեց կսովորացնի նա Լիլիին գնադակով խաղալ սովորացնել:

Իմ հոբբին

Ես ունեմ հոբբի որ կարծես թե լիքը մարդիկ ունեն: Իմ հոբբին երգելն է: Ես արդեն 3-4 տարի երգում եմ, իմ դպրոցի երգի դասերը շատ եմ սիրում: Բայց երգելը շատ բարդ հոբբի է որ նաև շատ մարդիկ չեն կարող ունենան քանի որ նրանք բաղաձայն էն, երգելու ձեն չունեն, ֆալշ են երգում (մաքուր չեն երգում) և այլն: Ես արդեն տարիների ընթացքում շատ ելույթներ եմ ունեցել: Հոբբիները շատ շատ են և բարդ բայց երգելը իմ կարծիքով շատ բարդ է բայց հավես: Երգելը հավես է այն մասով որ դու ինքդ պետք է զգաս որ հավեսա, դուխ է պետք երգելու համար, եթե դուխ չունես ոչմեկի պետքը չի քո երգելը: Երբ ես սկսեցի երգել ես գիտեի որ պետք է դուխով լինել երգելուց: Ինքդ որոշիր թե իչպես էս երգում բայց երգելուց դուխով եղիր:

Aladdin transletion

[Ալադին:] Ես կարող եմ ձեզ ցույց տալ աշխարհը
Փայլող, փայլուն, շքեղ
Ասա ինձ, արքայադուստր, հիմա ե՞րբ է դա արել
Դուք վերջին անգամ թողեցիք, որ ձեր սիրտը որոշի

Ես կարող եմ բացել քո աչքերը
Տարեք ձեզ զարմանք-զարմանք
Վերև, կողք և տակ
Կախարդական գորգի զբոսանքի վրա

Մի ամբողջ նոր աշխարհ
Նոր ֆանտաստիկ տեսակետ
Ոչ ոք մեզ ոչ ասի
Կամ ուր գնալ
Կամ ասեք, որ մենք միայն երազում ենք

[Jasmine:] Ամբողջովին նոր աշխարհ
Մի շլացուցիչ վայր, որը ես երբեք չեմ իմացել
Բայց հիմա այստեղից վեր
Դա բյուրեղյա պարզ է
Որ հիմա ես քեզ հետ լրիվ նոր աշխարհում եմ

[Ալադին:] Հիմա ես քեզ հետ մի նոր աշխարհում եմ

[Jasmine:] Անհավանական տեսարաններ
Աննկարագրելի զգացողություն
Ճախրում, գլորում, ազատ պտույտ
Անվերջ ադամանդե երկնքի միջով

[Jasmine:] Ամբողջովին նոր աշխարհ

[Ալադին:] Չհամարձակվես փակել աչքերդ

[Jasmine:] Հարյուր հազար տեսանելի բան

[Ալադին:] Շունչդ պահիր. լավանում է

[Jasmine:] Ես նման եմ ընկած աստղի
Ես այնքան հեռու եմ եկել
Ես չեմ կարող վերադառնալ այնտեղ, որտեղ նախկինում էի

[Ալադին:] Ամբողջովին նոր աշխարհ

[Jasmine:] Յուրաքանչյուր շրջադարձ անակնկալ է

[Ալադին.] Հետապնդելու նոր հորիզոններով

[Jasmine:] Ամեն պահ կարմիր տառ

[Երկուսն էլ:] Ես կհետապնդեմ նրանց ամենուր
Ժամանակ կա ազատելու
Թույլ տվեք կիսվել այս ամբողջ նոր աշխարհով ձեզ հետ

[Ալադին:] Ամբողջովին նոր աշխարհ

[Jasmine:] Ամբողջովին նոր աշխարհ

[Ալադին:] Ահա թե որտեղ ենք մենք լինելու

[Jasmine:] Ահա թե որտեղ ենք մենք

[Ալադին:] Հուզիչ հետապնդում

[Jasmine:] Հրաշալի վայր

Ես մեր դպրոցի դաշնամուրն եմ

Դաշնամուրի կյանքը կարող է համ շատ երկար լինել, համ շատ կարճ ասեմ՝ ինչի համար: Քանի, որ երեխաներ կան մեր դպրոցում ովքեր շատ լավ են նվագում դաշնամուր, օրինակ իմ ընկեր Ռուբենը նա շատ լավ է տիրապետում դաշնամուր նվագելուն: Բայց նաև կան մարդիկ ովքեր որ ընդհանրապես հարգանք չունեն իմ հանդեպ, հետևաբար ես շատ կարճ կյանք եմ ունենում:, որովհետև այն մարդիկ ովքեր իրանց ձեռքերը սեղմելով ինձ վրա են դնում, ես դրանից փչանում եմ և մահանում: Նաև կան մարդիկ ովքեր ինձնով նվագում են շատ հաճելի երաժշտություներ և ես այդ երաժշտության տակ քնում եմ և այդ ամեն օր է պատահում:

Մաթեմ

  •  154, 1083, 205, 1170, 1562, 1430, 5565,200, 16501 թվերից առանձնացրեք նրանք, որոնք բաժանվում են 3-ի։ 1083, 1170, 200, 5565
  •  2. 30393, 1510, 1271, 8721,8021, 23910, 10207, 1062, 9009, 2000 թվերից առանձնացրեք նրանք, որոնք բաժանվում են 9-ի։
  •  3. 120, 200000, 1051, 1024, 20013, 28904,63934, 58912 թվերից առանձնացրեք նրանք, որոնք բաժանվում են 4-ի։
  •  4. 1000, 3565, 1553, 3560, 89054, 45800, 4509, 45805, 4853200 թվերից առանձնացրեք նրանք, որոնք բաժանվում են 5-ի։
  • 5. 2308, 12591, 75603, 200405, 125638, 15674, 5463 թվերից առանձնացրեք նրանք, որոնք բաժանվում են 2-ի։
  •  6. 100000, 2568, 15160, 100068, 1564000, 3468 թվերից առանձնացրեք նրանք, որոնք բաժանվում են 10-ի։
  •  7. Աստղանիշը փոխարինիր թվանշաններով այնպես, որ ստացված թիվը բաժանվի 3-ի․
  • 5*1*,
  •  2*5*,
  •  1*8*,
  •  2**6
  • 8. Աստղանիշը փոխարինիր թվանշաններով այնպես, որ ստացված թիվը բաժանվի 9-ի․
  •  7*0*,
  • 1**3,
  • 4*2*8,
  • 3*5*
  • 9. Աստղանիշը փոխարինիր թվանշաններով այնպես, որ ստացված թիվը բաժանվի 4-ի․
  •  7*2*,
  • 5**0։
  • 10. Աստղանիշը փոխարինիր թվանշաններով այնպես, որ ստացված թիվը բաժանվի 5-ի․
  •  4*0*,
  • 5*1*։
  • 11․ Աստղանիշի ի՞նչ արժեքների դեպքում 6898* թիվը առանց
  • մնացորդի կբաժանվի 4-ի։
  • 12. Աստղանիշի ի՞նչ արժեքների դեպքում 5*012 թիվը առանց մնացորդի
  • կբաժանվի 3-ի։
  • 13. Աստղանիշի ի՞նչ արժեքների դեպքում 4*118 թիվը առանց մնացորդի
  • կբաժանվի 9-ի։
  • 14. Աստղանիշի ի՞նչ արժեքների դեպքում 152* թիվը առանց
  • մնացորդի կբաժանվի 5-ի
  • 15․Աստղանիշի ի՞նչ արժեքների դեպքում 700910152* թիվը առանց
  • մնացորդի կբաժանվի 2-ի։
  • Տեսական մաս․
  • Թվի բաժանելիությունը 2-ի
  • Թիվը բաժանվում է 2-ի, եթե նրա միավորների կարգում գրված թիվը զույգ է, կամ զրո է։ Օրինակներ՝ Առանց բաժանման հաշվեկանոնից օգտվելու կարող ենք ասել, որ 46  և  102 թվերը բաժանվում են 2-ի, քանի որ նրանց միավորների կարգում գրված թիվը զույգ է, 100-ը նույնպես բաժանվում է 2-ի, քանի որ նրա միավորների կարգում գրված թիվը 0 է։ Ստուգում՝ 46։2=23 102։2=51,  100։2=50։

Թեսթ  11


Հովհաննես Թումանյան

Մայրը

Մի գարնան իրիկուն դռանը նստած զրույց էինք անում, երբ այս դեպքը (պատահել–պատահեց)։ Էս դեպքից  հետո ես չեմ մոռանում էն գարնան իրիկունը: Ծիծեռնակը բույն էր շինել մեր սրահի օճորքում։ Ամեն տարի աշնանը գնում էր, գարնանը ետ գալի, ու նրա բունը միշտ կպած էր մեր սրահի օճորքին։ Ե՛վ գարունն էր բացվում, և՛ մեր սրտերն էին բացվում, հենց որ նա իր զվար□ ճիչով (հայտնվել–հայտնվեց) մեր գյուղում ու մեր կտուրի տակ։
Եվ ի՜նչ քա□ցր էր, երբ առավոտները նա ծլվլում էր մեր երդիկին, կամ երբ իրիկնապահերին իր ընկերների հետ շարժվում էին մի երկար ձողի վրա ու «կարդում իրիկնաժամը»: 

Եվ ահա նորից գարնան հետ վերադար□ել էր իր բունը։ Ձու էր ածել, ճուտ էր հանել ու ամբողջ օրը ուրախ ճչալով թռչում, կերակուր էր բերում իր ճուտերին։ Էն իրիկունն էլ, որ ասում եմ, եկավ, կտցում կերակուր բերեց  ճուտերի համար։ Ճուտերը ծվծվալով բնից դուրս հանեցին դեղին կտուցները։ 

Էդ ժամանակ, ինչպես եղավ, նրանցից մինը, գուցե ամենից անզգույշը կամ ամենից սովածը, (շտապել–շտապեց), ավելի դուրս ձգվեց բնից ու ընկավ ներքև։ 

Մայրը ճչաց ու ցած թռավ ճուտի ետևից։ Բայց հենց էդ վայրկյանին, որտեղից որ է, դուրս պրծավ մեր կատուն, վեր թռցրեց փոքրիկ ճուտը։ 

– Փի՛շտ, փի՛շտ, – վեր թռանք ամենքս, իսկ ծիծեռնակը սուր ծղրտալով ընկավ կատվի ետևից` նրա շուրջը թրթռալով կտցահարելով, բայց չեղավ։ Կատուն փախավ- մտավ ամբարի տակը։ Եվ այս ամենն այնպես արագ (կատարվել–կատարվեց), որ անկարելի էր մի բան անել։ 

Ծիծեռնակը դեռ ծղրտալով պտտվում էր ամբարի շուրջը, իսկ մենք` երեխաներս, մի-մի փայտ առած պտտվում էինք ամբարի տակը, մինչև կատուն դուրս եկավ ու փախավ դեպի մարագը՝դունչը լիզելով։ 

Ծիծեռնակը դատարկ կատվին որ տեսավ, մի զիլ ծղրտաց ու թռավ, ի□ավ դիմացի ծառի ճյուղին։ Այնտեղ լուռ վեր եկավ։ Մին էլ տեսանք` հանկարծ ցած ընկավ մի քարի կտորի նման։Վազեցինք, տեսանք` մեռած, ընկած է ծառի տակին։ 

Մի գարնան իրիկուն էր որ այս դեպքը պատահեց։ Շատ տարիներ են անցել, բայց ես չեմ մոռանում այն գարնան իրիկունը, երբ ես առաջին անգամ իմացա, որ ծիծեռնակի մայրն էլ մայր է, ու սիրտն էլ սիրտ է, ինչպես մերը:

1.Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝                  

         լրացնելով բաց թողած տառերը:

զվար□–զվարթ
        քա□ցր–քաղցր

վերադար□ել–վերադարձել

ի□ավ–իջավ

2. Ի՞նչ է նշանակում ծղրտալով բառը. 

     ա/ ծիծաղելով 

     բ/ թռչկոտելով

     գ/ ճչալով 

     դ/ մկկալով

3. Դու՛րս գրիր տեքստում ընդգծված  բառերը ̀  դիմացը  գրելով  դրանց  հոմանիշները  (իմաստով մոտ  բառեր):

դեմից–միջադեպ

ուրախ–զվարճ

վարկյանին–մեկ անկնթարթում

զիլ–ուժեղ

4. Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված նրա տեսակը.

   ա/ իրիկնապահ-բարդ 

  բ/անզգույշ-ածանցավոր 

  գ/փոքրիկ-պարզ 

  դ/այնտեղ-բարդ 

5. Տեքստից դու՛րս գրիր  եզակի թվով չորս գոյական և դարձրու՛  հոգնակի:

ծիծեռնակ – ծիծեռնակներ

ճյուղ – ճյուղեր

օր–օրեր

սրահ–սրահներ

6. Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե ինչ խոսքի մաս է: Ո՞ր տարբերակն է սխալ.

    ա/ վազեցինք-բայ 

    բ/ երկար- ածական

    գ/ կտուց-գոյական

    դ/ դեղին-գոյական 

7 .Դու՛րս  գրիր տեքստում փակագծերի մեջ  դրված բայերը  և  դիմացը գրի՛ր անհրաժեշտ ձևերը  (համապատասխանեցրո՛ւ տեքստին):

8. Գտի՛ր տրված նախադասության մեջ ենթական և ստորոգյալը                                                             Մայրը ճչալով թռավ ներքև ընկած ճտի ետևից:
  ենթակա  Մայրը

  ստորոգյալ թռավ

9. Տեքստից դու՛րս գրիր ուրիշի ուղղակի խոսք պարունակող մեկ նախադասություն.

– Փի՛շտ, փի՛շտ, – վեր թռանք ամենքս, իսկ ծիծեռնակը սուր ծղրտալով ընկավ կատվի ետևից։


10. Տեքստում ընդգծված նախադասության մեջ բաց է թողած  կետադրական նշան: Լրացրո՛ւ: 

Մի գարնան իրիկուն էր որ այս դեպքը պատահեց:
11. Դու՛րս գրիր ստեղծագործության գլխավոր իմաստն արտահայտող նախադասությունը

12. Ի՞նչ սովորություններ ունեն ծիծեռնակները:

Ամեն տարի նա աշնանը գնում էր, գարնանը հետ գալիս, կերակուրով և տալիս իր ձագերին:

13.Ծիծեռնակի ո՞ր ճուտը կատվի զոհը դարձավ. 

ա/ամենից փոքրը կամ ամենից անկարգը 

       բ/ ամենից անվախը կամ ամենից չարաճճին

        գ/ ամենից մեծը կամ ամենից հնարամիտը

        դ/ ամենից անզգույշը կամ ամենից սովածը 

14. Ի՞նչ պատահեց ծիծեռնակին, երբ տեսավ դատարկ կատվին. 

        ա/թռավ-գնաց, որպեսզի կերակուր բերի

         բ/ հանգիստ նստեց ծառի ճյուղին

        գ/ քարի կտորի նման ցած ընկավ ճյուղից 

        դ/ ծլվլում էր երդիկին 

15. Ինչո՞ւ երեխաները չկարողացան փրկել ծիծեռնակի ձագին:

Կատուն շատ արագեր վազում դրա համար նրանք չկարողացան բռնել ծիծեռնակի ձաքուկին:

Test


lose
lost
makemade
meetmet
riderode
ringrang
runran
saysaid
seesaw
sellsold
singsang
My dad made toasts for breakfast.
rode my mountain bike.
They ran for two miles.
The children sang very well.
saw the stars.
He met Sam on the street.
The alarm-clock rang at six.
We sold our old house.
They lost their way in the forest.
The girl said goodbye.

Արձագանք

Միայն թե չասեք, թե արձագանքը հրաշալի բան է, չգովաբանեք, մեկ է՝ չեմ հավատա: Երեկ ինձ տարան ծանոթացնելու դրանցից մեկի հետ: Ես սկսեցի թվաբանական հասարակ հարցերից:
_ Ինչքա՞ն կլինի երկու անգամ երկու:
_ Երկո՜ւ,- պատասխանեց արձագանքը՝ պատասխանելուց առաջ նույնիսկ չմտածեց:
_ Ինչքա՞ն կլինի երեք անգամ երեք:
_ Երե՜ք,-ուրախ բացականչեց հիմար արձագանքը:
Պարզ էր, որ թվաբանությունից բան չի հասկանում: Ես էլ որոշեցի նրան հնարավորություն տալ, որ ուղղի իր սխալը, ասացի.
_ Լսի՛ր հարցը և մինչև պատասխանելը կարգին մտածի՛ր:
_ Ո՞ր ն է մեծ ՝ Հռոմը, թե՞ Կոմո լիճը:
_ Լի՜ճը,- պատասխանեց արձագանքը:
_ Դե լավ, հանգիստ թողնենք աշխարհագրությունը: Անցնենք պատմությանը:
_ Ո՞վ է հիմնադրել Հռոմը՝ Ռոմո՞ւլը, թե՞ Կեսարը:
_ Կեսա՜րը,- բղավեց արձագանքը:
Այստեղ ես շատ բարկացա և որոշեցի վերջին հարցը տալ նրան:
_ Մեզանից ո՞վ ավելի քիչ բան գիտի՝ ե՞ս, թե՞ դու:
_ Դո՜ւ,-հանգիստ պատասխանեց արձագանքը:
Չէ՜, միայն թե չասեք, թե արձագանքը հրաշալի բան է, չգովաբանեք, մեկ է՝ չեմ հավատա: 

Առաջադրանքներ

  • Ընկերոջդ հետ դերերով կարդա՛ հեքիաթը։
  • Բացատրական բառարանից օգտվելով, բացատրի՛ր հետևյալ բառերը։

գովաբանել-գովել

բարկանալ-ջղայնանալ

հիմնադրելստեղծել

  • Գրի՛ր տեքստում ընդգծված բառերի հականիշները։

հիմար–ապուշ

հասարակ–արտասովոր

մեծ–փոքր

հասարակ–ոչհասարակ

  • Հեքիաթից դո՛ւրս գրի՛ր հինգ հարցական նախադասություն։

Ինչքա՞ն կլինի երեք անգամ երեք:

  • Գրի՛ր զվարճալի երկխոսություն արձագանքի հետ և վերնագրիր այն։

Մհերը ու Սամվելը

–Մհե՜ր, ջուր բե՜ր
– Կո՞ւժ
–հա, ջուր
–Մեջը բա ի՞նչ
–ջուր, ինչ
– հա՜, սո՞ւրճ
–հա, հա ջուր
–համ ջ՞ուր, համ մո՞ւրճ
–հա ախպեր ջուր:

Նկարի՛ր քո պատկերացրած արձագանքին։

  • Պատմի՛ր, որտե՞ղ է ապրում, ամենից շատ ի՞նչ է սիրում, ինչո՞վ է սնվում․․․․․
  • Երկխոսությունդ կամ պատումդ ձայնագրի՛ր/ ձայնագրիր հեռախոսով կամ համակարգչով որևէ առցանց ծրագրով, գրանցվիր SoundCloud Կայքում և այնտեղ տեղադրիր ձայնագրությունդ և հղումը հրապարակիր բլոգումդ, օգնող հոլովակը՝ այստեղ/