Իմ գիրքը

Ես գիրք եմ կարդացել և շատ լավ գիրք է: Այդ գրքի անունն է ՛՛Աշխարհի հրաշքները՛՛: Ես շատ եմ սիրել այդ գիրքը, որովհետև այդ գիրքը պատմության մասին է: Ես շատ եմ սիրում պատմություն որովհետև ես շատ եմ ուզում անցյալը հասկանամ և իմանամ: Այդ գիրքը Հունաստանի, Հնդկաստանի և Եգիպտոսի մասին:

Աշնանային արձակուրդներ

Աշնանային արձակուրդներին ես ու ընկերոջս հետ գնացել ենք Ռիո մոլի ղաղահրապարակ: Այնտեղ խաղացել ենք համարիա հրապարակի բոլոր խաղերը: Մենք ամենաշատը սիրեցինք լաբիրինթհոսի սենյակը, որը ամբողջությամբ հայելապատ էր: Հետո մենք կերանք պիցցա և համեղ պաղպաղակ: Մենք ընկերոջս հետ շատ լավ ժամանակ անցկացրինք: Մնացած օրերը անցկացրել եմ տանը և կատարել եմ սոլֆեջոյիս տնային աշխատանքները և նվագել սաքսոֆոն:

Մայրենի տնային

Հնչյունաբանության վերաբերյալ առաջադրանքներ

1Հաշվի՛ր տրված բառերի հնչյունների և տառերի քանակը։ Օրինակ՝ ոզնի- 5 հնչյուն, 4 տառ

Ոսպ-Ոսպ, երկիր-երկիր, սանր-սանըր, սև,սըեվ, ոսկի-ոսկի, աստղ-աստըղ, երազ-երազ, շուն-շուն, երշիկ-երշիկ, տերև-տերեվ, տանձ-տանըձ, թեթև-թեթեվ, ողնաշար-վողնաշար, եկեղեցի-եյկեղեցի, հարկ-հարկ, ձնծաղիկ-ձընծաղիկ, ճուտիկ-ճուտիկ, ճնճղուկ-ճընճըղուկ ,ոչխար-վոչխար։

2Լրացրու նախադասությունը, պատասխանիր հարցերին։

Հայերենն ունի 39 տառ 36 հնչյուն.

ա. Ո՞ր տառերն են նյուն հնչյունն արտայատում -և ո

բ. Ո՞ր տառերն են մեկից ավելի հնչյուն արտահայտում –ե, ո, և,

3Ըստ հնչյունների և տառերի քանակի խմբավորեք բառերը, պետք է ստանալ 6 բառանի երկու խումբ։

Երազ, ոզնի, միրգ, սարք, գնդակ, միրգ, բարև, մարդ, շղթա, արկղ, լույս, հոգի։

Միրգ, սարք, մարդ, հոգի, լույս

Երազ, ոզնի, գնդակ, բարև, արկղ, շղթա

Վանկատման վերաբերյալ առաջադրանքներ

1. Բառերն վանկատեք՝ ուշադրություն դարձնելով գաղտնավանկի ը-ին:

Մրգատու-մըրգատու, նրբերշիկ-նըրբերշիկ, մշտաժպիտ-մըշտաժպիտ, անսնունդ-անսընունդ, փնտրել-փընտրել, սրտատրոփ-սըրտատրոփ, մշտադալար-մըշտադալար:

2. Գաղտնավանկ ունեցող բառերը դուրս գրեք:

Ակնոց, գնդակ, կախիչ, մատիտ, տղա, անգիր, վագր, հալվա, մկտրակ, սուլիչ, անգլուխ, մտածել:

3. Վանկատեք բառերը

Օրինակ` հուսախաբ-հու-սա-խաբ

Հուսախաբ-հու-սա-խաբ, բուսակեր-բու-սա-կեր, սրբատաշ-սըր-բա-տաշ, մսակեր-մը-սա-կեր, լուսավոր-լուս-ա-վոր, մթնշաղ-մըթ-ըն-շաղ, գրչաման-գըր-չա-ման, մեղվապահ-մեղ-վա-պահ, շնաձուկ-շըն-ա-ձուկ, ծխապատ-ծը-խա-պատ, լեզվակռիվ-լեզ-վա-կը-ռիվ, ստախոս-սըտ-ա-խոս:

Հայաստանն իմ հայրենիքն է

Տուն և հայրենի տուն: Դու երբևէ մտածե՞լ ես այս երկուսի տարբե­րության մասին: Տունը կարող Է կառուցվել ամեն տեղ, նույնիսկ օտար հողի վրա: Օրինակ` շատ հայեր իրենց շքեղ տները կառուցել և կառու­ցում են օտար հողի վրա: Այդ տները, թեկուզև հոյակապ են, բայց երբեք հայրենի տուն չեն կարող լինել: Հայրենի տունը կառուցվում է միայն հայրենի հողի վրա` հայրենիքում: Մեր հայրենիքը Հայաստանն է: Մենք այստեղ պետք է ապրենք, սովորենք, աշխատենք, կառուցենք։

Մեր հայրենիքը շատ հին է: Այն բազում լավ ու վատ օրեր է տեսել: Տեսել է պատերազմներ, թալան ու ավեր, բայց մեր պապերն այնքան քաջ ու աշխատասեր են եղել, որ կարողացել են այն պաշտպանել ու հասցնել մեզ:

Հայոց երկիրն իր անվանումը ստացել է մեր նախահայր Հայկի անունից: Երբ քաջ հսկա Հայկը իր աղեղով և երեքթևյան նետով սպանեց բռնակալ Բելին, դրանից հետո երկիրը նրա անունով կոչվեց Հայք, այսինքն՝ Հայաստան: Իսկ մենք բոլորս Հայկ Նահաաետի սե­րունդներն ենք, և այս երկիրը բոլորիս հարազատ տունն է: Մենք այն ժառանգություն ենք ստացել մեր նախնիներից, որպեսզի մենք էլ մեր հերթին շենացնենք և փոխանցենք մեր որդիներին:

Այսօր մենք ունենք մի փոքր, բայց անկախ պետություն, որը կոչվում է Հայաստանի Հանրապե­տություն: Այն կրճատ անվանում են նաև Հայաստան: Հայաստանի մայրաքաղաքը Երևանն է, որն աշխարհի հնագույն քաղաքներից է: Այն հիմնադրել է Արգիշտի Առաջինը Քրիստոսի ծննդից առաջ 782 թվականին: Երևանն անվանում են վարդագույն քաղաք, քանի որ շենքերն այստեղ հիմնականում կառուցված են վարդագույն տուֆից: Մեր մայրաքաղաքն այսօր էլ շատ գեղեցիկ է, կառուցվել են բազմաթիվ նոր շենքեր, փողոցներ, տեղադրվել են հուշարձաններ:

Հայաստանի խոշոր քաղաքներն են Գյումրին և Վանաձորը: Մեր երկրի տարածքը այժմ կազմում է մոտ 30 հազար քառակուսի կմ, իսկ բնակչությունը ավելի քան 3 միլիոն է:

Հայաստանի Հանրապետության հարևաններն են՝ Վրաստանը, Ադրբեջանը, Թուրքիան և Իրանը։

Հարցեր և առաջադրանքներ/սրանք գրում եք բլոգում/

  1. Ի՞նչ է հայրենի տունը: 2-3 Նախադասությամբ փորձիր ներկայացնել:

Հայրենի տունը ինձ համար նշանակում է որ դու այնտեղ ես մեծանում և այնտեղ ես ապրում քո կյանքի մեծ մասը: Դա այն տունն է, որի հետ ունես ամենաջերմ հիշողություները: Որտեղ դու քնում ես ամնեալավ քնով: Դա այն վայրն է, որ ուզում ես միշտ վերադառնալ ուր էլ, որ լինես:

2. Ինչպե՞ս է առաջացել մեր երկրի անվանումը Այժմ ինչպե՞ս է կոչվում մեր երկիրը, և որո՞նք են մեզ հարևան պետությունները:

Մեր անվանումը առաջացել է Հայկ նահապետի անունից, որը սպանելով Բելին ձեռք բերեց ազատություն և ստեղծեց երկիրը, որը կոչվեց Հայք: Այժմ մեր երկիրը կոչվում է Հայաստանի Հանրապետություն: Մեր երկրի հարևան պետություներնեն Իրանը, Վրաստանը, Ադրբեջյանը և Թուրքիան

3. Քարտեզի վրա ցույց տուր Հայաստանի Հանրապետությունը և նրա հարևան պետությունները, նշիր դրանց մայրաքաղաքները: Իրան-Թեհրան, Վրաստան-Թբիլիսի, Թուրքիա-Անկարա, Ադրբեջյան- Բաքու

4. Ո՞րն Է Հայաստանի մայրաքաղաքը, ո՞վ Է այն հիմնադրել: Յերեվանը հիմնադրել է Վանի թաքավորության արքա Արգիշտին:

Սահանյան օրեր

Մասնակիցներ՝ 4-րդ դասարանի սովորողներ:

Նպատակը՝ ծանոթանալ Հ. Սահյանի բնությանը նվիրված բանաստեղծություններին:

Ժամկետները՝ հոկտեմբերի 10-նոյեմբերի 10

4-րդ դասարան

***
Մշուշների շղարշի տակ
Աշնան խաշամն է խշխշում,
Քամու ձեռքերն անհամարձակ,
Ամպի փեշերն են քաշքշում:
Ամպը լեզուն կուլ է տվել,
Հնար չունի որոտալու:
Ցերեկն էլ է ցրտից կծկվել,
Չէ, երևի ձյուն է գալու:

Հարցեր և առաջադրանք

1.Ինչպես ես հասկանում հետևյալ պատկերը.

Մշուշների շղարշիտակ…

Ամպը լեզուն կուլ է տվել…

Ցերեկն էլ է ցրտից կծկվել…

2.Դո՛ւրս գրիր քեզ դուր եկած պատկերը:

Մշուշների շղարշի տակ
Աշնան խաշամն է խշխշում,

3.Բացատրիր դեղինով նշված բառերը:

Մշուշներ-մառախուղ

խաշամն-խազալ

անհամարձակ-անվստահ

որորտալու-???

4․Կարդալիս՝

  1.  ի՞նչ գույներ ես տեսնում, սպիտակ, կարմիր, դեղին, նարնջագուջյն
  2.  ի՞նչ ձայներ ես լսում: աշնան և մառախուղ

5․Նկարագրիր քո բակի աշունը։ սիրուն, ծառաշատ և գունավոր

կծկվել-

փեշեր-

***

Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է,
Ոսկի են թվում տերև ու ճյուղ,
Ուր որ նայում ես, դեղին բոցեր են,
Դեղին հրդեհ է և դեղին ծուխ:
Ջրվեժը, առուն, ծառը, ծտերը
Աշնան քամուն են ծափահարում:
Քամին է այս ծով գանձերի տերը,
Այս ոսկու տերը՝ մեծահարուստ:

Հարցեր և առաջադրանքներ

  • Ինչպե՞ս ես հասկանում հետևյալ պատկերը. «Ջրվեժը, առուն, ծառը, ծտերը Աշնան քամուն են ծափահարում»:
  • Ո՞ր պատկերն է քեզ ավելի շատ դուր գալիս: Պատասխանդ հիմնավորի՛ր:
  • Ինչո՞վ է աչքի ընկնում բանաստեղծությունը՝ գույնո՞վ, ձայնո՞վ, թե՞ շարժումով: Դո՛ւրս գրիր այն տողերը, որտեղ «գույն» կա:
  • Պատմի՛ր բանաստեղծությունը:
  • Նկարի՛ր բանաստեղծությունը, ձայնագրի՛ր և ֆիլմ պատրաստի՛ր:

***

Ձկնիկն առվին խուտուտ տվեց,
Եվ առուն՝ պարզ ու անբիծ
Քրքջալով ուշաթափվեց
Ու ձորն ընկավ քարափից…
Զարկվեց քարին, ուշքի եկավ,
Շուրջը նայեց կասկածով
Եվ մի կապույտ ժպիտ շուրթին՝
Ճամփա ընկավ դեպի ծով:

Հարցեր և առաջադրանքներ

  • Արձակ պատմիր բանաստեղծությունը:
  • Ինչպիսի՞ն էր առուն. պատմիր նրա մասին:
  • Հորինիր վերնագիր բանաստեղծության վերաբերյալ:
  • Ինչպե՞ս կնկարազարդիր բանաստեղծությունը, պատմիր:
  • Հորինիր երկխոսություն ձկնիկի և առվի միջև:

Անձրև

Ամպը կախվել է ամպից, 
Ամպամած օր է. 
Վերը երկինք է մթին, 
Ներքևը՝ ձոր է:

Ինչ-որ տագնապ է ձորում, 
Ինչ-որ սարսուռ է… 
Ուշաթափվել է առուն, 
Եվ ուռին լուռ է:

Հավքը թևերն ամփոփել, 
Կարծես մրսում է, 
Ու՞մ և ինչու՞, չգիտե, 
Բայց սպասում է:

Քամին քարայրն է մտել, 
Փշաքաղվել է, — 
Քարայրի հոնքը ծռվել, 
Աչքը շաղվել է:

Շանթը զարկել է ամպին… 
Ա՜խ, վիրավոր է, 
Արյունաքամ կլինի 
Ամպը ուր-որ է:

Առաջադրանքներ

  • Դուրս գրի՛ր անծանոթ բառերը և բացատրիր։
  • Վերնագրիր բանաստեղծությունը քո սրտով։
  • Paint-ծրագրով նկարիր ստեղծագործությունը

Նախագծի ընթացքը

Սովոորղները կարդում են ներկայացված, ինչպես նաև իրենց ընտրությամբ բանաստեղծություններ, դրանք սովորում անգիր, տեսագրվում, կատարում բանաստեղծություններին հաջորդող առաջադրանքները։ոդ

Վիլիյամ Սարոյան ՛՛Ծիիրանի ծառը

Յուլիսիս Մաքոլին շատ վաղ արթնացավ և արևի տակ առաջին ճառագայթների տակ թռչկոտելով գնաց կով ունեցող հարևանի բակի ուղղությամբ։ Բակ հասնելով, Յուլիսիսը տեսավ կովը։ Փոքրիկ տղան կանգնեց և երկար դիտում էր։ Վերջապես կովատերը դուրս եկավ տնակից՝ ձեռքին մի դույլ և մի աթոռակ։ Մարդը մոտեցավ կովին և սկսեց կթել։ Յուլիսիսը ավելի մոտեցավ և կանգնեց մարդու ճիշտ ետևը։ Եվ, որովհետև դեռևս լավ չէր տեսնում, նա ծունկի եկավ համարյա կովի տակ։ Մարդը տղային տեսավ, բայց ոչինչ չասաց։ Նա շարունակեց կթել։ Իսկ կովն ահա շրջվեց և նայեց Յուլիսիսին, Յուլիսիսն էլ նայեց կովին։ Ըստ երևույթին, կենդանուն դուր չեկավ տղայի այդքան մոտ լինելը։ Յուլիսիսը ելավ կովի տակից, հեռացավ և շարունակեց դիտել։ Կովը իր հերթին նայում էր Յուլիսիսին այնպես, որ փոքրիկ տղան հասկացավ, որ իրենք բարեկամացան։

Տուն վերադառնալու ճանապարհին Յուլիսիսը կանգ առավ դիտելու, թե ինչպես է մյուս հարևանը ամբար շինում։ Այդ մարդը շատ բարձրահասակ էր, նյարդային և անհամբեր. նա չպետք է ձեռնարկեր այդպիսի աշխատանք։ Նա կատաղությամբ էր աշխատում, ամեն տեսակ սխալներ թույլ տալիս, Յուլիսիսը դիտում էր նրան ու ոչինչ չէր հասկանում։

Յուլիսիսը Սանթա Կլարա պողոտա վերադարձավ ճիշտ այն ժամանակ, երբ միստր Արենան հեծանիվով աշխատանքի էր գնում։ Մերի Արենան դռնից ձեռքով հրաժեշտ տվեց հորը և տուն մտավ։

Շաբաթ էր, Իթաքայի դպրոցականների ամենասիրելի օրը։ Փոքր- ինչ հեռու գտնվող մի տնից դուրս եկավ ութ֊ինը տարեկան մի տղա։ Յուլիսիսը ձեռքով ողջունեց այդ տղային և տղան պատասխանեց։ Այդ տղան Լայոնել Քեբոտն էր, որին թեև հարևանները հիմար էին համարում, սակայն մարդկային մի մեծ էակ էր, հավատարիմ, բարի և վեհանձն։ Մի պահ հետո Լայոնելը նորից նայեց Յուլիսիսին և, չիմանալով անելիքը, դարձյալ ձեռքով ողջունեց։ Յուլիսիսը պատասխանեց։ Այսպես այդ փոխադարձ ողջույնը շարունակվեց կանոնավոր ընդմիջումներով, մինչև որ Արայի մթերային խանութի կողքի տնից դուրս եկավ Օգյուստ Գոթլիբը։

Օգին թաղի երեխաների առաջնորդն էր դարձել այն օրվանից, ինչ Հոմեր Մաքոլին, տասներկու տարեկան դառնալով, հրաժարվել էր այդ դիրքից։ Նոր առաջնորդը նայեց շուրջը, տեսնելու համար, թե հետևորդներից ովքեր են ներկա։ Նա ահամարհեց Լայոնելին՝ իբրև հիմարի և Յուլիսիսին՝ իբրև փոքրի, սակայն ողջունեց երկուսին էլ։ Ապա գնաց փողոցի կենտրոնը և սուլեց՝ լրագրավաճառ տղաներին հատուկ ոճով։ Դա մի զիլ սուլոց էր շատ հեղինակավոր, խիստ հրամայական ու անպայմանորեն վճռական։ Օգին սպասեց այն մարդու վստահությամբ, որը գիտե, թե ինչ է անում և ինչ արդյունքի պիտի հասնի։ Անմիջապես լուսամուտներ բացվեցին և պատասխան սուլոցներ լսվեցին։ Շուտով մի խումբ երեխաներ վազելով եկան փողոցի անկյունը։ Մի քանի րոպեում խումբը հավաքված էր։ Օգի Գոթլիբը՝ առաջնորդը, Նիքի Փալոդան, Ալֆ Ռայֆը և Շեկ Մանուկյանը։

— Ո՞ւր եք գնում, Օգի,— ասաց Նիքին։

— Գնում ենք տեսնելու, թե Հենդերսոնի ծիրանները հասե՞լ են,— ասաց Օգին։

— Ես կարո՞ղ եմ գալ, Օգի,— հարցրեց Լայոնելը։

— Արի, Լայոնել,— ասաց Օգին,— եթե հասած լինեն, մի քիչ կգողանա՞ս։

— Գողանալը մեղք է,— ասաց Լայոնելը։

— Ճիշտ է, բայց դա չի վերաբերում ծիրաններին,— հանդիսավոր ասաց Օգին,— իսկ դու, Յուլիսիս,— ասաց նա,— գնա տուն։ Սա փոքր տղաների գործը չէ։ Վտանգավոր է։

Յուլիսիսը երեք քայլ հեռացավ, կանգնեց և դիտեց։ Նա վիրավորված չէր Օգիի հրամաններից։ Նա հասկանում էր օրենքը։ Նա պարզապես դեռ պետք եղածին չափ մեծ չէր։ Նա թեև ուզում էր հարգել օրենքը, բայց չէր կարողանում դիմանալ խմբի մեջ լինելու ցանկությանը։

Առաջադրանքներ

  • Ուշադիր կարդա՛ և բառարանի օգնությամբ բացատրի’ր անծանոթ բառերն ու արտահայտությունները:

վաղ-շուտ

ծունկի եկավ-չոքել

ամբար-տեղ որտեղ տարբեր մթերքներ են պահում:

նյարդային-ներվային

  • Քո կարծիքով Օգին ինչո՞ւ էր կարծում, որ ծիրան գողանալը մեղք չէ:

իմ կարծիքով առանց հարցնելու ոչմի բան չի կարելի գողանալ

  • Տեքստից առանձնացրու մարդու անուն նշանակող բոլոր բառերը, ինչպե՞ս են դրանք գրվում: Էլ ո՞ր բառերն են գրվում այդպես: Օգիի, Յուլիսիս
  • Քո կարծիքով ինչպիսի՞ առաջնորդ էր Օգին, խոսքերդ հիմնավորիր: խիստ, խելացի
  • Ինչո՞ւ էր հեղինակը Լայոնելի համարում մարդկային մեծ էակ, եթե հարևանների կարծիքով նա հիմար էր:

Աշուն օր

Սևուկ ամպեր վար եկան
Օրան, օրան,
Սարի վրա շար եկան։
Ծագեց առավոտ
Պաղեց, սառավ օդ։

Գոռաց երկինք, բուք արավ,
Հևաց, հևաց.
Ծերուկ երկիր սուգ արավ։
Ճաքեց հեռուն ամպ,
Երկիր դողաց-բա՛մբ։

Բողբոջ արև շող կապեց,
Դողաց, սողաց,
Արյուն-ամպից քող կապեց։
Վառեց լեռան լանջ,
Լեռան ցավատանջ։

Տեղաց անձրև մաղ տալով,
Մարմանդ-մարմանդ,
Հոգնած տերև շաղ տալով։
Երկիր քուն դրավ,
Եվ թռչուն թռավ։

Հուզված առուն փախ տվավ
Սողուն-սողուն,
Ձորում մշուշ կախ տվավ։
Քամին ելավ վեր,
Արավ տարուբեր։

Մոխիր ամպեր ժիր եկան
Դալուկ-դալուկ,
Սարի վրա ցիր եկան։
Հալեց աշուն օր
Կյանքիս սևավոր։

Առաջադրանքներ

  1. Բանաստեղծության միջից դուրս գրեք այն հատվածը, որտեղ նկարագրված է արևածագը Սևուկ ամպեր վար եկան
    Օրան, օրան,
    Սարի վրա շար եկան։
    Ծագեց առավոտ
    Պաղեց, սառավ օդ։

  1. Բանաստեղծության ո՛ր հատվածներից եք հասկանում, որ աշուն է: Գունավորեք այդ հատվածները:

  1. Բանաստեղծության մեջ գտեք և մեկ բառով բացատրեք հետևյալ արտահայտությունները՝ ցիր եկան-հավաքվեցին, կախ տվավ-, փախ տվավ-վերադարնալ, քուն դրավ-արթնանալ, վար եկան-բարձրացան, շող կապեց-մթնեց:
  2. Բանաստեղծության տներից մեկը paint ծրագրով նկարեք:

մարմանդ-մեղմ, հանդարտ

դալուկ-դժգույն

սևավոր-սևեր հագած

Կոմիտաս թանգարան ինսիտուտ

Ես և իմ դասրանը հինգշաբթի օրը ամսմի 5-ինգին գնացել ենք Կոմիտաս թանգարան ինսիտուտը

: Մենք այնտեղ երգել ենք և պարել ենք: Այնտեղ մի մարդ կար անունը Քնարիկ էր և նա էր մեզ ցույցտալիս ամենինչ և այնտեղ լիքը հետարքրքիր բաներ կային օրինակ այնտեղ կար Կոմիտասի դաշնամուրը, նրա ընկերների նկարները, նրա նամակները և այլն:

Իմ կարդացած գրքի մասին

Ես կարդում էի մի գիրք որի անունը ՛՛Աշխարհի Հրաշքները՛՛: Այդ քրում հին Հունաստանի, Հնդկաստանի և Եգիպտոսի կարույցվացքները: Այս գիրքը նաև պատմում է, որ թվին է կառուցվել ով է կարուցել: Պանտեոմ տաճարը կառույցվել է 113-125 AD Իսկ Եգիպտոսի բուրգերը կառույվել էին 2550-2490 BC, Թաջմահալը կարուցվել է 1631-1648:

Ես և իմ հայոց լեզու

Հայերենի այբուբեն կամ հայոց գրեր, հայերենի գրերի համակարգը, որը ստեղծվել կամ շատ դեպքերում ասում են՝ վերականգնվել է Մեսրոպ Մաշտոցի կողմից, որպես թվական նշում են  405-ը։ Հայերեն գիրը ստեղծողի անունով հաճախ անվանվում է նաև մեսրոպյան գիր կամ մեսրոպյան այբուբեն։
Մեսրոպյան այբուբենն ունի 36 տառ, 11-րդ դարում ավելացվել է ևս երկու տառ՝ Օ և Ֆ։ Մինչ այսօր հայերենի գրային համակարգում գրեթե փոփոխություններ չեն եղել։ Այժմ մեր այբուբենը բաղկացած է 39 տառից, քանի որ «ու»-ն համարվում է առանձին տառ։
Կա կարծիք, որ մինչև Մեսրոպ Մաշտոցի այբուբենի ի հայտ գալը, հայերը ունեցել են գիր, այսինքն նախամաշտոցյան գիր է եղել, կա այդպիսի երկու տարբերակ՝ սեպագիր և մեհենագիր։

Մեսրոպ Մաշտոցը այդ շրջանում անհրաժեշտ համարեց ունենալ գիր, քանի որ մարդիկ իրենց մայրենի լեզվով չէին գրում, հետևաբար նաև արդեն չէին խոսում, իսկ եթե քո մայրենի լեզուն, գիրը կորցնես, ստացվում է կձուլվես։
Երբ ստեղծվեցին հայոց գրերը, սկսեցին շատ գրքեր թարգմանվել, և առաջին նախադասությունը, որը հայերեն թարգմանվեց «Առակաց գրքից» է․ «Ճանաչել զիմաստութիւն և զխրատ, իմանալ զբանս հանճարոյ» («Ճանաչել իմաստությունը և խրատը, իմանալ հանճարի խոսքերը»)
Հայերենի զարգացման երեք շրջանի` հին հայերեն կամ գրաբար, միջին հայերեն, նոր հայերեն։

Աշխատանք բլոգում․
Պատասխանիր հարցերին գրավոր, տեղադրիր բլոգումդ
1․ Քանի՞ լեզվի ես տիրապետում։ հայոց լեզու հայերեն, անգլերեն միքիչ գերմաներեն են միքիչ ռուսերեն
2․ Ո՞րն է հայերենում քո ամենասիրելի բառը, բառակապակցությունը, որը հաճախ ես օգտագործում։ ինչի համար
3․ Ի՞նչ օտարամոլ բառեր ես օգտագործում քո խոսքի մեջ, որ գիտես՝ դա հայերեն չի, բայց օգտագործում ես։ մերսի
4․ Իսկ գիտե՞ս՝ ինչ է բարբառը։ որ ուրիշ առոգանությամբ խոսել
5․ Ձեր ընտանիքում խոսո՞ւմ եք բարբառով, գտի՛ր և բլոգումդ տեղադրի՛ր փոքրիկ առակ, պատմություն, հումորային պատմություն որևէ բարբառով, համացանցից ներբեռնիր ՀՀ քարտեզը, paint ծրագրով վրան նշիր, թե որ մարզում են այդ բարբառով խոսում, կարդա ընկերներիդ համար դասարանում և բացատրիր։ Այս ամենը մեկ նյութի տակ տեղադրիր, ուղարկիր ինձ։

Մեկըմ կերթա բժշկի, բժշկին կհարցնե․

-Բժիշկ, հմի ի՞նչ բդի էնենք էս հիվանդությանս դեմ:

Բժիշկը կըսե․

-Չիդեմ, ես էդ դասին բացակա եմ էղե։