Իմ սիրած ֆիլմը

Բարև, ես Մհեր Հովհաննիսյանն եմ։ Այսօր կպատմեմ իմ սիրած ֆիլմի մասին։ Նրա անունը “Հարրի Փոթեր”։

Դե սկսենք։ Հարի Փոթերը ծնվել էր կախարդների ընտանիքում։ Իր ծնվելուց հետո նրա ծնողները մահացել են։ Հետո Հարրիին վորդեգրում է շատ չար ընտանիք։ Մի առավոտ նրան նամակ եկավ, բայց իր խորթ հայրը տեսնելով որ այդ նամակները ուղված են Հարրիին, թույլ չտվեց որ Հարին նամակները կարդա։ Որքան շատ էր փորձում նա թաքցնել նամակները, այնքան ավելի մեծ արագությամբ էին լցվում ներս տան տարբեր ծակուծուկերից՛ ծխնելույզից, տանիքից, փոստարկղից, պատուհանի արանքներից: Որպեսզի նամակներից պրծնեն, իր խորթ հայրը ընտանիքին տեղափոխում է ծովափին գտնվող մի լքված տուն։ Գիշերվա կեսին Հագրիտը գալիս է Հարրիի հետևից՝ ոտքի ուժեղ հարվածով բացելով տան դուռը։ Հագրիտը Հարիին ասում է, որ նա կախարդ է և հրավիրված է Հոգվարթսում սովորելու։ Սերիան ավարտվում է նրանով, որ Հագրիտը Հարրիին օգնում է կախարդների քաղաքից գնել դպրոցի համար անհրաժեշտ իրեր։

Ամռան ընտացքում նայել ֆիլմի նաև մյուս սերիաները, որոնց մասին կպատմեմ հաջորդ անգամ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *